Մայիսի 26-ին, ժամը 19:00-ին, Երևանի կամերային պետական թատրոնում տեղի կունենա «Ճերմակ արագիլներ» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ներկայացման հեղինակ և բեմադրիչ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյան, երաժշտական ձևավորումը՝ Վահե Գրիգորյանի, դերերում՝ Ռ. Երանոսյան, Ս. Բարսեղյան, Վ. Զիրոյան, Մ. Ավետիսյան: